Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների միության խորհրդարանը վավերացրել Է ԺՀՄ-ի Սահմանադրությունը

Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների միության խորհրդարանը վավերացրել Է ԺՀՄ-ի Սահմանադրությունը

Ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միության խորհրդարանը հունիսի 26-ին կայացած իր առաջին նիստում վավերացրել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի Ժողովրդական Հանրապետությունների Միություն ստեղծելու մասին սահմանադրական ակտը (ԺՀՄ-ի Սահմանադրությունը), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթն ընդունվել Է միաձայն, ավելի վաղ այն ընդունել Էին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խորհրդարանները:

Սահմանադրական ակտի տեքստում ասվում Է, որ Ժողովրդական Հանրապետությունների Միությունը (ԺՀՄ) «դեմոկրատական, համադաշնային, իրավական պետություն Է», որտեղ ճանաչվում եւ պաշտպանվում են քաղաքացիների հավասար իրավունքները: ԺՀՄ-ն, Սահմանադրությանը համապատասխան, բաց Է այլ պետությունների միանալու համար: ԺՀՄ-ի տարածքը միջուկազերծ գոտի Է:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 26-ին հանդես գալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել Է, որ հանրապետության արեւելյան տարածաշրջանների ներկայացուցիչները հավաստել են ՌԴ-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ բանակցություններին մասնակցելու մտադրությունը. դրա հետ մեկտեղ Կիեւը կարող Է «կարեւոր որոշում» ընդունել, եթե խաղաղ պլանի հանգուցային կետերը չընդունվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում