Մերկելն ունի նոր հեռախոս՝ հատուկ պաշտպանությամբ

Մերկելն ունի նոր հեռախոս՝ հատուկ պաշտպանությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ունի նոր հեռախոս, որը հանդերձված Է պաշտպանության հատուկ միջոցներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հաղորդել Է Bild-ի տաբլոիդը:

Blackberry Q10-ը, որը պատրաստված Է հատուկ կանցլերի համար, հանդերձված Է հատուկ սարքով՝ Secusmart ֆիրմայի այսպես կոչված «կրիպտոչիպով»: Չիպն արժե 2,5 հազար եվրո: Նշվում Է, որ Մերկելը կարող Է ընտրություն կատարել երկու սարքերի միջեւ. Blackberry՝ այդ սարքի համար դասական ստեղնաշարով եւ Blackberry Z30՝ շոշափման Էկրանով: Կանցլերն ընտրել Է առաջին տարբերակը:

Սարքը, հաղորդել Է հրատարակությունը, ստեղծվել Է Blackberry 10 գործառնական համակարգի հիման վրա: Եվս մեկ չիպ ապահովում Է հեռախոսազրույցների եւ ներքին կառավարական ցանցի ծածկագրումը, որով ստացվում են Էլեկտրոնային հաղորդագրությունները: SMS-հաղորդագրությունները նույնպես ծածկագրվում են նոր սարքի կողմից:

Գերմանիայի տարածքում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործունեության շուրջը սկանդալը բորբոքվել Է 2013 վականի ամռանը, երբ Spiegel հանդեսը, որն ուսումնասիրել Է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալները, հաղորդել Է, որ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը հեռահաղորդակցական ցանցերում ամսական լրտեսել Է Գերմանիայի քաղաքացիների 500 միլիոն շփումներ: Իսկ հոկտեմբերին հայտնի Է դարձել, որ լրտեսման օբյեկտ կարող Էր լինել նաեւ Անգելա Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում