Պորոշենկոն դեմ է Ռուսաստանի դեմ նոր սանկցիաների կիրառմանը
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն CNN-ին տված հարցազորւյցի ժամանակ դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր սնակցիաների կիրառման մատադրությանը:
«Ես ատում եմ պատժելու նպատակով Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառելու միտքը:Մեզ խաղաղություն է պետք: Մեզ պետք է, որ Ռուսաստանը հետ տանի իր զորքերին», – նշել է Պորոշենկոն:
Բացի այդ Ուկրաինայի ղեկավարի խոսքերով նա պատրաստ է ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ. «Այդ իսկ պատճառով էլ մենք ճենք սպասում Ռուսաստանբի կողմից անմիջապես բացասաբար արձագանք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման կապակցությամբ ,- նշել է Պորոշենկոն:
Նա նաև նշել է, որ այս պահին Ուկրաինայի համար ամենաօպտիմալ տարբերակը կլիներ, ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ ազատ առևտրի համաձայանգրի ստորագրումը: Ուկրաինան իդեալական կապող օղակ կարող է լինել Մոսկվայի և Բրյուսելի առևտրական հարաբերությունների դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում