Բաքվում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Բաքվում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը

Ադրբեջանի մայրաքաղաք Բավքում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանը: Ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչը, ով իր խոսքու մ նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն խորհրդանական ժողովրդավարության աղբյուր է: Նա հավելել է նաև, որ այստեղ բոլոր քաղաքական գործընթացները պետք է ճիշտ ընթանան:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովը ներկայացրել է զեկույց, որում ներառված չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանում և Մոլդովայում առկա հիմնախնդիրները: Փոխարենը մեծ տեղ է հատկացվել Ղրիմի’ Ռուսաստանին միանալու իրողությանը:

Փաստաթղթում նշվում է, որ ահաբեկչությունը, կիբեր-պատերազմը, անօդաչու սարքերի կիրառումը ժամանակակից քաղաքականության անբեկանելի մասն են դարձել, հետևաբար դրանք ստեղծում են համապատասխան հակազդեցության առաջացման անհրաժեշտ հրամայականը:

ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է Արտաշես Գեղամյանը: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺ միջազգային կապերի բաժնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում