Գյուլը չի առաջադրվի նախագահական ընտրություններում
30/06/2014 10:37
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը տեղեկացրել է, որ չի առաջադրվելու օգոստոսին կայանալաիք Թուրքիայի նախագահական ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է TRT Haber հեռուստալիքը:
«Օգոստոսի 28-ին ավարտվում են իմ լիազորությունները: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի: Մենք այս հարցը քննարկել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դեռևս տեղական ընտրությունների ժամանակ»,- հայտարարել է Գյուլը Անկարայում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ մոտ օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում