Մեծ Բրիտանիան պատրաստ է մնալ ԵՄ-ի կազմում, եթե նրան հատուկ կարգավիճակ տրամադրեն. Քեմերոն

Մեծ Բրիտանիան պատրաստ է մնալ ԵՄ-ի կազմում, եթե նրան հատուկ կարգավիճակ տրամադրեն. Քեմերոն

Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության կազմում, բայց պայմանով, որ այն ենթարկվի խորը բարեփոխման, իսկ Լոնդոնին տրամադրվի հատուկ
կարգավիճակ, որը կտարբերվի ԵՄ-ին ինտեգրացման ցածր աստիճանով: Այս դիրքորոշումը Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է Daily Telegraph թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:

Եվրամիության՝ հունիսի 27-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Քեմերոնը ծանր պարտություն կրեց և չկարողացավ թույլ չտալ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի ընտրվելը’ որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու: «Յունկերն ընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու, և Մեծ Բրիտանիան կաշխատի նրա հետ»,- գրել է Քեմերոնը:- Սակայն մենք ակնկալում ենք, որ նա կկարողանա լուծել Լոնդոնին անհանգստացնող հարցերը: Մեզ համար դա այն ընդհանուր նպատակից հրաժարվելն է, դեպի որը շարժվում է ԵՄ-ն: Մենք դեմ չենք ԵՄ-ի եվրագոտու երկրների հետագա ինտեգրացմանը: Կարծում եմ, որ այն անխուսափելի է: Եվրագոտու պետություններն իրենք պետք է որոշումներ ընդունեն: Բայց ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը չի ցանկանում դրանց մասնակցել, նա ձգտում է խուսափել ավելի խորը ինտեգրացումից և պաշտպանություն ունի միասնական շուկայի համար եվրոգոտու երկրների հետագա մերձեցման հետևանքներից»: «Ես իմ խնդիրը տեսնում եմ այն բանում, որ Եվրամիությունը բարեփոխվի և դրանում երաշխավորվի Մեծ Բրիտանիայի տեղը: Դա դյուրին չի լինի անել»,- ընդգծել է Քեմերոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն հայտարարել է, որ եթե ինքը 2015 թվականի մայիսի համընդհանուր ընտրություններից հետո մնա կառավարության ղեկավար, ապա 2017 թվականին հանրաքվե կանցկացնի ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ: Ընդ որում՝ հանրաքվեի կդնի նաև Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում