Հայաստանն առանց մաքսի նավթ, գազ և ալմաստ կստանա Ռուսաստանից

Հայաստանն առանց մաքսի նավթ, գազ և ալմաստ կստանա Ռուսաստանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցությանը:

Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում: Համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում և նախատեսում է Ռուսաստանից այդ ապրանքների անմաքս մատակարարումների կազմակերպում, նախքան Եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի միանալը:

Ռուսական կողմը, ըստ համաձայնագրի, արտահանման մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով նավթամթերքից ու բնական գազից, ինչպես նաև ալմաստներից: Դրա հետ մեկտեղ արգելվում է Ռուսաստանից առանց մաքսի Հայաստանին մատակարարվող ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում