Ռազմ.info. Թուրքիան հրապարակել է հուլիսի դրությամբ զինուժի թիվը

Ռազմ.info. Թուրքիան հրապարակել է հուլիսի դրությամբ զինուժի թիվը

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են հուլիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 675 հազար մարդ է։

Հունիսի սկզբի համեմատ թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը ավելացել է շուրջ 4 հազարով, ինչն արդյունք է ժամկետային զինծառայողների թվի ավելացման։

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 341 հոգի է, որից 309-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հունիսի համեմատ գեներալների թիվը պակասել է երկուսով։

Սպաների ընդհանուր թիվը 38 921 է, որից 32 489-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 849-ը՝ ժանդարմերիայում, 603-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ լուրջ փոփոխության չի ենթարկվել։

Կրտսեր հրամանատարական կազմը 95 138 մարդ է, որից 70 416-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23 333-ը՝ ժանդարմերիայում, 1.389-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես գրեթե նույնն է մնացել նախորդ ամսվա համեմատ։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում