Պետդեպարտամենտը Ալիև-Սարգսյան հանդիպման կոչ է արել

Պետդեպարտամենտը Ալիև-Սարգսյան հանդիպման կոչ է արել

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել Լեռային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղված ջանքերը: Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարի տեղակալի օգնական Բրենտ Հարտլին:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսուա Օլանդի առաջարկը և մոտ ժամանակներս կհանդիպեն Փարիզում»:

«Շվեյցարիայի նախագահի կոչը բանակցային գործընթացը ավելի առարկայական դարձնել հնարավորություն է տալիս կողմերին աշխուժացնել խաղաղ գործընթացը»,- Վիենայում կայացած ԵԱՀԿ անվտագային կոնֆերանսի ժամանակ հայտաարրել է Հարտլին:

Այնուհետև Հարտլին նշել է ԵԱՀԿ-ի նշանակությունը կարգավորման գործընթացում, որտեղ յուրաքանչյուր մասնակից պետություն իր զինված ուժերը տեղակայում է երկրորդի տարածքում՝ առանց վերջինիս համաձայնության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում