Էրդողանը ընդօրինակում է «պուտինյան դեմոկրատիան»

Էրդողանը ընդօրինակում է «պուտինյան դեմոկրատիան»

Էրդողանը գնալով ավելի է մոտենում Պուտինի հետ դաշնակցությանը:Երկու առաջնորդներն էլ ըստ էության մերժված են Արևմուտքի և քաղաքկիրթ աշխարհի կողմից և ես չեմ զարմանա, եթե մեկ օր նրանք դառնան ամենամտերիմ դաշնակիցները: Այս մասին Haqqin.az-ի հետ զրույցում նշել է  Թուրքիայի Ժովովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մեհմեդ Սևգի Կուլկուօղլուն:

«Որքանով ես եմ տեղյակ Էրդողանը Մոսկվա է ուղարկել իր մի շարք խորհրդականների, որոնք ուսումնասիրում եմ դեմոկրատիայի պուտինյան մոդելը:Այնպես որ, եթե Էրդողանը նախագահ դառնա, ապա Թուրքիան կդադարի դեմոկրատական երկիր լինելուց և կգնա դիկտատուրայի ուղղությման:Սակայն այս ամենի հետ մեկտեղ ես հավատում եմ թուրքական ազգին, որը թույլ չի տա մեր երկրում դիկտատուրայի հաստատումը: Այսօր մեր ազգը, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը պետք է միավորվեն, որպեսզի պայքար մղեն դիկտատուրայի դեմ:Բայց ամեն դեպքում, եթե Էրդողանը նախագահ դառնա, ապա Թուրքիային սպասվում է դիկտատուրայի կատաղի տարիներ», նշել է  թուրք պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում