Օլանդը քննադատվել է Ալիևի հետ մեղմ լինելու պատճառով

Օլանդը քննադատվել է Ալիևի հետ մեղմ լինելու պատճառով

Ֆրանսիական Le Monde թերթը Նախագահ Ֆրանսուա Օլանդին քննադատել է երկրի հետ արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցող երկրներում մարդու իրավունքների վիճակին բավարար չափով ուշադրություն չդարձնելու համար:
 «Օլանդի արտաքին քաղաքականությունը և մարդու իրավունքները» վերնագրված հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն պատշաճ տեղ չի հատկցվում մարդու իրավունքներին, այլ նաև նախագահ Օլանդը գաղտնի հանդիպումներ է անցկացնում ավտորիտար երկրների ղեկավարների, այդ թվում’ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
«Օլանդն աշխատել է հանրությունից թաքցնել մի շարք բռնապետական երկրների ղեկավարներին ընդունելու փաստը: 2012 թվականին նա թաքուն ընդունել է Բահրեյնի թագավորին և Ադրբեջանի Նախագահին»,- նշվում է հոդվածում:

Ֆրանսիական առաջատար թերթը երկրի նախագահին կոչ է արել խիստ լինել Իլհամ Ալիևի հետ: «Ելիսեյան պալատը պետք է բացահայտ աջակցություն ցուցաբերի իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով մարդու իրավունքները պաշտպանողներին»,- նշվում է հոդվածում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում