Ադրբեջանական պատռված դրոշը չեն փոխել նորով
02/07/2014 10:49
Նմանատիպ
Խուդատայի կենտրոնում Յլամա-Նաբրան ավտոճանապարհին ադրբեջանական դրոշը պատռվել է: Այդ մասին տեղեկացնում է ANS PRESS-ը:
Չնայած այն հանգամանքին, որ երկրի գլխավոր խորհրդանիշն արդեն մի քանի օր է այդ վիճակում է , տեղական իշխանությունները չեն էլ մտածում այն փոխելու մասին:
Ինչպես տեղեկացնում են տեղի բնակիչները դրոշը պատռվել է ուժեղ քամու հետևանքով:
Նախորդ շաբաթ էլ ուժեղ քամիների հետևանքով պատռվել էր երկրի գլխավոր դրոշը, որը տեղակայված է Բաքվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում