Նորվեգացիները բարձրացրեցին ադրբեջանական քաղբանտարկյալների հարցը

Նորվեգացիները բարձրացրեցին ադրբեջանական քաղբանտարկյալների հարցը

Քաղբանտարկյալ Անար Մամեդլիի հարցը կրկին բարձրացվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայացած նիստի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, այդ հարցը բարձրացրել է նորվեգակական կողմը:

Նորվեգացի պատգամավորները նշել են, որ Մամեդլին ձերբակալվել է անօրինական կերպով և հետապնդվում է իր քաղաքական հայացքների պատճառով:

Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Ադրբեջանը հրաշալի երկիր է և մենք, որպես նրա ընկերներ, ցանկանում ենք, որ նա աշխարհում հայտնի չդառնա, որպես քաղբանտարկյալների երկիր»,- ասել է նորվեգացի պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում