Ռուսաստանը հայտարարել է ամերիկյան հեգեմոնիայի ավարտի մասին

Ռուսաստանը հայտարարել է ամերիկյան հեգեմոնիայի ավարտի մասին

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը գտնում է, որ աշխարհում ամերիկյան հեգեմոնիան մոտեցել է ավարտին: Այսօր համաշխարհային արենայում առաջացել են նոր ուժային կենտրոններ: Լուկյանովն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանին՝ նշելով, որ այն կարողացել է ոտքի կանգնել: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նրա կարծիքով, այսօր պետք է նստել և խոսել սառը պատերազմի տվյալներով: Դրա համար պետք է գլոբալ կոնգրես տեղի ունենա, որտեղ կհավաքվեն բոլոր առանցքային դեմքերը:

«Հակառակ դեպքում չկան խաղի կանոններ, չկան համաձայնություններ: Իսկ դրանք կխախտվեն հատկապես այն ժամանակ, երբ չկան հստակ պայմանավորվածություններ: Իսկ այդ ժամանակ աշխարհն էլ ավելի քիչ կառավարելի կլինի և ավելի շատ քաոսային»,-ընգծել է Լուկյանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում