Վրաստանի ՆԳ նախկին նախարարին նոր մեղադրանք կառաջադրվի

Վրաստանի ՆԳ նախկին նախարարին նոր մեղադրանք կառաջադրվի

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարին՝ Բաչո Ախալային նոր մեղադրանք կառաջադրվի: Ինչպես տեղեկացնում է apsny.ge կայքը, Մատրոսկյան բանտի շենք արդեն մտել են դատախազներն ու Ախալային փաստաբանը:

Օրեր առաջ նախկին նախարարի կինը Անի Նադարեշվիլին տեղեկացրել էր Վրաստանի վարչապետի և դատապազների գաղտնի հանդիպման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում վարչապետը տեղեկացրել է դատախազներին ոչ մի դեպքում թույլ չտալ, որպեսզի Բաչո Ախալայան լքի բանտի տարածքը:

«Իրակլի Գարիբաշվիլին պահանջել է դատախազներից թույլ չտալ, որ Ախալայան հուլիսի 26-ին  լքի ուղղիչ գաղութը և հանձանարարել է նրանց այդ կապակցությամբ ինչ-որ բան ձեռնարկել: Դատախազներից ոմանք ընդդիմացել են՝ նշելով, որ նա դուրս է գալիս թույլատրելի բոլոր սահմաններից:Չնայած այդ ամենին Գարիբաշվիլին կտրուկ հրահանգել է կատարել հրամանաը՝ նշելով, որ եթե ինչ-որ մեկին այդ քաղաքականությունը դուր չի գալիս կաող է լքել դատախազություն»,- նշել է Անի Նադարեշվիլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում