Ռուսաստանն անցնում է տնտեսության խորհրդային համակարգին

Ռուսաստանն անցնում է տնտեսության խորհրդային համակարգին

Ռուսաստանի կառավարությունն անցնում է տնտեսական և սոցիալական զարգացման հնգամյակային պլանավորման: Որոշակի նպատակային ցուցանիշների հասնելու շուրջ առաջին հնգամյակի պլանը պետք է նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվի ընթացիկ  տարվա հուլիսին:

Կազմված պլանը քննարկվելու է ՌԴ կառավարության նիստերին և հաստատվելու հատուկ հրամանագրով: Յուրաքանչյուր կես տարին մեկ հնգամյակի իրականացումը քննարկվելու է կառավարությունում:Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը

Ռուսաստանը  մտադիր է զարգացնել այն ամենը, ինչով հպարտանում էր խորհրդային շրջանում, այն է՝ մեքենաշինությունը, աշխատաշուկան և տեխնոլոգիաները:

Հիշեցնենք, որ տնտեսության պլանային եղանակը հատուկ էր Խորհրդային միությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում