Իրանցին փլուզել է ադրբեջանական անորակ կամուրջը
02/07/2014 16:54
Նմանատիպ
Ադրբեջանի մայրաքաղաքում շինարարությունն այնքան անորակ է իրականացվում, որ կամուրջները փլվում են անգամ ավտոմեքենաների հարվածներից:
Այսօր առավոտյան Բաքվի Բինագադիի շրջանում Իրանի քաղաքացի Ջամաի Ֆարհադդինը իր ՏԻՐ բեռնատարով ցանկացել է անցնել կամուրջի տակով, բայց քանի որ կամրջի բարձրությունը չի համապատասխանել միջազգային չափանիշներին եւ շինարարական նորմերին, այն փլուզվել է ավտոմեքենայի հարվածից: Տուժածներ չկան:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն’ վերջին երկու տարիների ընթացքում Բաքվում և Ադրբեջանի տարբեր շրջաններում արդեն մի քանի նորակառույց կամուրջներ են փլուզվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում