Ռուսական շուկայում կրկին վրացական մրգեր են հայտնվել

Ռուսական շուկայում կրկին վրացական մրգեր են հայտնվել

Վրաստանից ռուսական շուկա է արտահանվել 134 տոննա միրգ: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Ազգային առևտրային կազմակերպությունը, ավարտվել է «Россельхознадзор»-ի մեկշաբաթյա այցը, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել:

Նրանց տվյալներով, այս պահին Վրաստանից արտահանվել  է134 տոննա միրգ, որի առյուծի բաժինն ընկնում է Կախեթիից արտահանված դեղձին և նեկտարինային: Այդ գործընթացը շարունակական բնույթ կկրի:

Յոթ տարի ընդմիջումից հետո անցյալ տարվա հունիսից ռուսական շուկան որոշակի սահմանափակումներով բացվեց վրացական գյուղատնտեսական մթերքների համար, իսկ արտահանվող ապրանքի որոշակի ընդարձակումներ տեղի ունեցան հոկտեմբեր ամսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում