ԵԱՀԿ-ն կրկին անհանգստացած է Ադրբեջանում տիրող դրությամբ
02/07/2014 17:46
Նմանատիպ
Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը:
Նրա խոսքով’ ԵԱՀԿ-ն իր կողմից ամեն հնարավոր բան անում է Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքներ տարածելու համար: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:
«Օրինակ, մենք հետագայում ևս օժանդակելու ենք Ադրբեջանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ժողովրդավարական զարգացում ապահովել քաղաքացիական հասարակության համար: Իրական բազմակարծությունը հիմնական ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունն է», -ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում