Ադրբեջանում դադարեցվեց NDI-ի գործունեությունը
03/07/2014 12:08
Նմանատիպ
Հուլիսի 2- ից պաշտոնապես փակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) գրասենյակը: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը’ հղում կատարելով Վաշինգտոնի իր աղբյուրներին:
Գրասենյակը գործնականում դադարել է գործել մարտին’ այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները մեղադրել են այդ կառույցն Ադրբեջանի կառավարության դեմ երիտասարդության ակցիաները ֆինանսավորելու մեջ: Մասնավորապես, Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, իսկ մինչ այդ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ երիտասարդների խումբը NDI-ի փողերով նախապատրաստել էր «արաբական գարնան» նմանակն Ադրբեջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում