Թուրքիայում երկու ադրբեջանցի է անհետացել
03/07/2014 12:33
Նմանատիպ
Ադրբեջանի երկու քաղաքացի անհայտ կորել է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: 26-ամյա Ղազի Իմանովի և 38-ամյա Վյուգար Մամեդովի անհետանալու մասին տեղեկությունը հրապարակվել է «Ինտեպոլ»-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ Իմանովն անհետացել է թուրքական Հաթայ, իսկ Մամեդովը’ Անթալիա քաղաքներում:
Ադրբեջանի երկու քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ միջազգային հետախուզություն է հայտարարվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում