Իրաքցի իսլամիստները կարող են հրթիռակոծել Անկարան. «Վաթան»

Իրաքցի իսլամիստները կարող են հրթիռակոծել Անկարան. «Վաթան»

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը, որը Իրաքում իր զավթած տարածքներում օրերս «Իսլամական խալիֆայություն» է հռչակել, հուլիսի 2-ին Սիրիայի Ռաքքա քաղաքում կազմակերպած շքերթի ժամանակ ցուցադրել է 300-1500 կմ հեռահարության ռուսաստանյան արտադրության Scud հրթիռներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Վաթան» թերթի հետ զրույցում Սաքարիայի համալսարանի օդային պաշտպանության համակարգերի գծով մասնագետ Աշքըն Դեմիրքոլն ասել է, որ ահաբեկիչների ձեռքում հայտնված միջուկային գլխիկներով այդ հիրթիռները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի համար:

«Skud հրթիռները կոմպլեքս համակարգեր են: Նրանք միջուկային գլխիկներ են կրում: ԻԼԻՊ-ը հնարավոր է տեխնիկական անձնակազմեր չունի, սակայն, կարող է ապահովել գերիներից: Աշխարհում զենքրի հաշվառման համաձայն’ Սիրիայում 50 Scud-ներ կան: Դրանք տեղակակված են Հալեպում եւ Դամասկոսում: Նրանց հեռահարությունը 300-1500 կմ է: Այսինքն, եթե հրթիռն արձակվի Հալեպից, կարող է հարվածել Անկարային: Թե քանի նման հրթիռներ է ձեռք բերել ԻԼԻՊ-ը, հայտնի չէ: Եթե այդ զենքերն անցնեն մարգինալ կազմակերպությունների ձերքը, կասկած չկա, որ դա խիստ սպառնալիք կարող է լինել», -ասել է թուրք պրոֆեսորը:

Թուրքական եւ միջազգային ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին, որ Իրաքում եւ Սիրիայում հաստատված ԻԼԻՊ-ի առաջնորդները հայտարարել են, որ իրենց ստեղծած «Իսլամական պետության» մեջ պետք է ներառեն նաեւ Միջերկրական ծովի արեւելյան մասում պատմական Լեւանտ նահանգը (հին ֆրանսերենով’ «արեւածագ»): Այն ընդգրկում է Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Եգիպտոսի, Թուրքիայ եւ Կիպրոսի տարածքները: Արաբներն այդ տարածքն անվանում են «աշ-Շամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում