Էրդողանի դեմ մեծ կոալիցիա է ձևավորվում

Էրդողանի դեմ մեծ կոալիցիա է ձևավորվում

Թուրքիայի ընդդիմադիր հինգ կուսակցություններ հայտարարել են առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուին պաշտպանելու իրենց որոշման մասին: Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներն այդ մասին կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել: Հունիսի վերջին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողվորդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ) պայմանավորվել են միասնական թեկնածուի մասին: Նա դարձել է Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն: Վերջինիս թեկնածությունը պատպանել են նաև Թուրքիայի Մեծ միասնություն, Դեմոկրատների և Ձախերի կուսակցությունները:

Տեղացի մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ միասնական թեկնածու առաջադրելու պատճառ են դարձել մարտի 30-ին անցկացված քաղաքապետական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, ընտրողների 27,8 տոկոսը քվեարկել էր ԺՀԿ թեկնածուների, իսկ 15,2 տոկոսը’ ԱՇԿ թեկնածուների օգտին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում