Թուրքիայում ազատ է արձակվել ադրբեջանցի սկանդալային պաշտոնյան
Նմանատիպ
2013թ–ի դեկտեմբերի 17–ին Թուրքիայում ձերբակալված Սարդարի մաքսային կետի տնօրեն գնդապետ Միրմահոմեդ Սեիդովն ազատվել է կալանքից: Այս մասին տեղեկացնում են թուրքական թերթերը: Համաձայն տարածված տեղեկատվության, Սերիդովն ազատ է արձակվել ժամեր առաջ:
Հիշեցնենք, որ Սեիդովը ձերբակալվել էր դեկտեմբերի 17-ին 18 հոգուց բաղկացած խմբի հետ միասին, որոնիցից վեցը մաքսակետի աշխատողներ են, իսկ մնացածը տարբեր կազմակերպությունների տերեր, որոնք զբաղվում են բեռնափոխադրումներով: Նրանց ձերբակալել էին երկու տարի ձգվող ստուգումների արդյունքում:
Ապրիլի վերջին տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում ադրբեջանական մաքսակետի ղեկավարին ազատելու կապակցությամբ; Սպասվում է, որ Սեիդովը պայմանական է ազատ արձակվել և շուտով կտրվի ադրբեջանական կողմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում