Ադրբեջանական բանակում կրկին զինվոր է վիրավորել

Ադրբեջանական բանակում կրկին զինվոր է վիրավորել

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել հերթական զինված միջադեպը: Ադրբեջանցի զինվոր Էլնուր Բահտիյարօղլու Մուրադովը սեփական զենքից վիրավորել է մեկ այլ զինվոր Վուրգուն Մաիսօղլու Ալիևին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է: Գործի առնչությամբ սկսել է հետաքննություն:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն’ հուլիսի 3-ի գիշերը վիրավորվել են նաև ադրբեջանական բանակի ենթասպա Նագիև Անար Թալիբօղլուն և զինվոր Հասան Նուրլան Ազերօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում