Ադրբեջանական բանակի զինվորը վիրավորել է ծառայակցին
05/07/2014 11:22
Նմանատիպ
Ադրբեջանական բանակի զինվորը դանակով հարվածել է իր ծառայակից ընկերոջը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Շարքային Սեյմուր Հուսեյնովը ծագած վիճաբանությունից հետո վիրավորել է իր ծառայակից Գաբիլ Բայրամովին: Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում