Ադրբեջանական բանակում արգելվել է պահքն ու նամազը

Ադրբեջանական բանակում արգելվել է պահքն ու նամազը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արգելել է զինծառայության մեջ գտնվող զինվորներին կրոնական պահք պահել: Ավելի վաղ ադրբեջանական բանակի զինվորներին արգելվել էր նաև նամազ անել:

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հանձնարարել է մահմեդական Ռամազան ամսին զորամասերում արգելել զինվորներին պահք պահել: Փաստը հաստատել են մի քանի օր առաջ ադրբեջանական բանակից զորացրված զինվորները: Նրանց խոսքով` զորմասերի հրամանատրները հավաքել են պահք պահել ցանկացած զինվորներին եւ հանձնարարել զինծառայության ընթացքում չպահպանել կրոնական պաշտամունքները:

«Մեր որոշ ընկերներ փորձել են պահք պահել, բայց նրանց դա անել թույլ չեն տվել զորամասերի եւ ջոկատների հրամանատարները: Նրանց հայտարարել են, որ Նախարարությունը նամազ անելն ու պահքն արգելող հատուկ հանձնարարական է տվել»,- նշել են զորացրված զինծառայողները: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

-Ադրբեջանական կայքը նշում է, որ ավելի վաղ հաղորդվել էր զորամասերում նամազն արգելվելու մասին, և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում այդ առնչությամբ պատասխանել էին, որ «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն` կրոնական համոզմունքները զինծառայողներին չեն ազատում զինծառայության պարտավորություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում