Թբիլիսիի նախկին քաղաքապետը ձերբակալվել է

Թբիլիսիի նախկին քաղաքապետը ձերբակալվել է

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ կալանքի է ենթարկվել: Հինգ Ժամ տևող դատական նիստից հետո, դատարանի շենքի առաջ միջադեպ է տեղի ունեցել նախկին քաղաքապետի կողմնակիցների և դատախազության ներկայացուցիչների միջև, որոնք ստիպված եղան լքել տարածքը ոստիկանության ուղեկցությամբ:

Թբիլիսիի նախկին քաղաքագլուխը ձերբակալվել է հուլիսի 3-ին Կիև գնալու փորձի ժամանակ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել Ուգուլավայի դեմ: Նախարարությունը մեղադրել է քաղաքապետին 30 միլիոն դոլար յուրացնելու մեջ՝ կուսակցության կարիքները հոգալու համար: Հետաքննության արդյունքներով հայտնել են, որ Ուգուլավան օգտագործել է իր ծառայողական դիրքը, որպեսզի քաղաքային բյուջեյից հատկացումներ կատարի նախկին իշխող կուսակցությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում