Ադրբեջանը խստացնում է քաղաքացիության վերաբերյալ օրենքը

Ադրբեջանը խստացնում է քաղաքացիության վերաբերյալ օրենքը

Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն’ քաղաքացիություն ընդունելու կամ քաղաքացիությունից հրաժարվելու կանոնները խախտողները կարող են մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման ենթարկվել:

Այս մասին  տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը: Ադրբեջանի խորհրդարանից կայքին հայտնել են, որ ՔՕԳ-ում’ «Ադրբեջանի ‘այլ երկրի քաղաքացիություն ընդունած և այդ մասին գործադիր իշխանություններին մեկ ամսվա ընթացքում չտեղակացրած քաղաքացին Քրեական օրենսգրքի համաձայն ենթարկվելու է պատասխանատվության» բովանմդակությամբ նոր լրացում է արվելու, ինչի հիման վրա, այլ երևկրի քաղաքացիություն ընդունած և այդ մասին մեկ մասվա ընթացքում գործադիր ի շխանության մարմին չդիմած քաղաքացին կարող է ենթարկվել տուգանքի կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման:

Ադրբեջանական ԶԼՄ-ները ժամանակ առաջ հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կողմից օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու օրենսդրությունը մեղմացվելուց հետո Ադրբեջանի բնակչությունը զանգվածաբար սկսել է ՌԴ քաղաքացու անձնագրեր ստանալ: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ՔՕԳ-ում արված այդ փոփոխությունն ուղղված է զսպել ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող ադրբեջանցիների թվի մեծացման միտումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում