Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչին
08/07/2014 14:38
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտորնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Ապատուրան շնորհակալություն է հայտնել Ալիևին ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Ադրբեջանի կատարած դերի համար:
Իլհամ Ալիևն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցչին ՝ նշելով, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գոհունակություն են առաջացնում և հույս հայտնեց, որ ապագայում այդ հարաբերություններն էլ ավելի կխորացվեն:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համատեղ իրականացվող ծրագրերի, հարաբերությունների ներկա մակարդակի և հեռանկարների վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում