Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
09/07/2014 12:17
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Դենիզլի կատարած այցի ընթացքում նրան ուղեկցող կառավարական ավտոշարասյան մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Շղթայական վթարի արդյունքում ավտոշարասյան 6 ավտոմեքենաներ, որոնք Էրդողանին ուղեկցում են երկրի տարածաշրջաններով նախընտրական շրջագայության շրջանակում, վնասվել են:
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռով Դենիզլի ժամանած Էրդողանն օդանավակայանից ուղևորվում էր քաղաքի կենտրոն: Խաչմերուկը հատելու ժամանակ նրան ուղեկցող պահապանների ավտոմեքենաները ՃՏՊ-ի են ենթարկվել, ինչի արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Մնացած ուղևորները շարունակել են ճանապարհը’ փոխադրվելով այլ ավտոմեքենաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում