Ադրբեջանական մարտական ինքնաթիռները զորավարժություններ են անցկացնում Արցախի հետ սահմանագծին

Ադրբեջանական մարտական ինքնաթիռները զորավարժություններ են անցկացնում Արցախի հետ սահմանագծին

Ադրբեջանական բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են կատարում արցախա-ադրբեջանական սահմանային գծի երկայնքում: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:

Համաձայն տարածված տեղեկատվության ինքնաթիռները թռիչքնրե են կատարում Ակնայի օդային հատվածում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի տարբեր զորամիավորումները հուլիսի 7-ից շարունակում են զորավարժությունների անցկացումը, որը սկվել էր դեռևս հունիսի վերջից:

Ադրբեջանական ԶԼՄ-ի հայտարարած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ մասնակցում են շուրջ 10 հազար մարդ, 80 տանկ, 300 զրահամեքնենա, 20 մարտական ինքնաթիռ, 20 մարտական ուղղաթիռ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում