Օբաման Ադրբեջանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

Օբաման Ադրբեջանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը:

Ներկայումս Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մորնինգսթարի պաշտոնավարման ժամկետը կլրանա այս տարվա օգոստոսին:Սեկուտան հանդիսանում է ԱՄՆ-ի Պետաքարտուղարի  էներեգառեսուրսների հարցերով առաջին օգնական:

Նրա վերջին արտասահմանյան նշանակումը եղել է Տոկիոյում (2007-2009թթ.) և Բեռլինում (2003-2007թթ), որտեղ Սեկուտան տնտեսական հարցերի ողջ ասպեկտով կոդինացրել է ամերիկյան կառավարության գործունեությունը :

Սեկուտան Ջորջթաունյան համալսարանի շրջանավարտ է և մագիստրոսի աստիճան ունի Գլոբալ մենեջմենթի դպրոցում և Ազգային ռազմական քոլեջում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում