Եվրահանձնաժողովի նոր նախագահը Լոնդոնին հատուկ պայմաններ կտրամադրի

Եվրահանձնաժողովի նոր նախագահը Լոնդոնին հատուկ պայմաններ կտրամադրի

Մեծ Բրիտանիան կկարողանա ազգային խորհրդարանին վերադարձնել այն լիազորությունների մի մասը, որոնք ավելի վաղ պատվիրակվել Էին եվրամիության բարձրագույն մարմիններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով լոնդոնյան Daily Telegraph-ին, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Ժան Կլոդ Յունկերը: Թերթի տվյալներով՝ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ կայացած գաղտնի կոնսուլտացիաների ընթացքում Յունկերը հայտարարել Է «Լոնդոնին իրավասությունների մի մասը վերադարձնելու շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու» պատրաստակամության մասին: «Մեծ Բրիտանիան չափազանց կարեւոր Է ԵՄ-ի համար, ես չեմ ցանկանում, որ Լոնդոնը դուրս գա Եվրամիությունից»,-ընդգծել Է նա:

Եվրամիության՝ անցած ամսին կայացած գագաթնաժողովին Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը ձայների մեծամասնությամբ ընտրվել Է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու: Դեմ են քվեարկել Մեծ Բրիտանիան եւ Հունգարիան: Առաջիկա օրերին Եվրախորհրդարանը պետք Է հաստատի Յունկերին՝ որպես Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուին փոխարինողի:

Յունկերի թեկնածության նկատմամբ Լոնդոնի բացասական դիրքորոշումը բացատրվում Է Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Դեւիդ Քեմերոնի մտահոգությամբ, որը ի դեմս Լյուքսեմբուրգի նախկին վարչապետի տեսնում Է ֆեդերալիստի եւ ԵՄ-ի հետագա ինտեգրացման կողմնակցի: Մինչդեռ Յունկերը հասկանալ Է տվել, որ պատրաստ Է համաձայնել Եվրամիության ներսում Մեծ Բրիտանիայի համար հատուկ պայմանների ստեղծմանը, որպեսզի նրան պահեն ԵՄ-ում: «Ես երբեք չեմ եղել այն գաղափարի հակառակորդը, որ լիազորությունների միմասը Բրյուսելից վերադարձվի ազգային խորհրդարաններին՝ պայմանով, ո ր դա կլինի կառավարելի եւ մանրակրկիտ քննարկված գործընթաց,-ընդգծել Է Յունկերը:-Ես չեմ ուզում Եվրամիությունը տեսնել առանց Մեծ Բրիտանիայի: Լոնդոնը Եվրոպայում որոշումների ընդունման հանգուցային տարրն Է, քանի որ բրիտանացիներն օժտված են ողջամտությամբ»,-հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում