Ի՞նչ կտա Թուրքիային Հայաստանի հետ սահմանի թեկուզ մասնակի բացումը

Ի՞նչ կտա Թուրքիային Հայաստանի հետ սահմանի թեկուզ մասնակի բացումը

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկումը՝ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից եկող ազդակների՝ լրատվամիջոցներով տարածվող հրապարակումների և ապա պաշտոնական հերքումների, որդեգրած այդ քաղաքակնության նպատակների շուրջ էր:

Արա Պապյանի մեկնաբանությամբ սահմանի բացումը Թուրքիայի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է շահից է բխում: Այսինքն սրանով Թուրքիան փորձելու է դրական «իմիջ» ստեղծել առաջին հերթին Միացյալ Նահանգների, բայց նաև Եվրամիության մոտ:

Այդուամենայնիվ ինչ էլ անի Թուրքիան, դա տևելու է մինչև 2015 թվականի մայիս հուլիս ամիսները, դրանից հետո Թուրքիան վերադառնալու է իր նախկին քաղաքական դիվանագիտությանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի մեկնաբանությամբ Սահմանի բացման ուղղությամբ Թուրքիայի կողմից կատարվող ինչ որ քայլ դրդված է ցեղասպանության ճանաչմանը գոծընթացը կանխելու մտահոգությամբ:

Իսկ ընդհանրապես, Կիրո Մանոյանի կարծիքով թուրքական «Taraf» պարբերականի հրապարակմանը շատ է կարևորություն տրվում, այս արձագանքները կարող են դրական ազդեցություն ունենալի մի կողմից Թուրքիայի իշխանությունների համար, որով արևմուտքին տեղեկություններ են փոխանցում, թե իբր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնություններ կան, մյուս կողմից էլ «Taraf» թերթն իր շահից դրդված այսպիսով փորձում է ինչ-որ չափով ներքին ճակատում հարված հասցնել Էրդողանին, հաշվ ի առնելով թերթի և Թուրքիայի իշխանությունների հարաբերությունները:
Արա Պապյանի մեկնաբանությամբ Թուրքիային հաջողվել է միջազգային հանրության՝ անգամ փորձագիտական շրջանակներում այն կարծիքը արմատավորել, թե իբր Հայաստան- Թուրքիա հարաբերություններում առկա հիմնական խնդիրը փակ սահմանի բացումն է, այնինչ այդպես չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում