Իրաքում ծայրահեղականները ուրան են գողացել

Իրաքում ծայրահեղականները ուրան են գողացել

Իրաքի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ին «Իսլամական պետության» զինյալների կողմից երկրի հյուսիսում գտնվող լաբարատորիաներից մեկից ուրան գողանաու մասին և կոչ են արել միջազգային կազմակերպությանը կանխել դրա կիրառման վտանգը: Այդ մասին գրում է Ռիա Նովոստին:

ՄԱԿ-ում Իրաքի դեսպանի՝ գլխավոր քարտուղար Պն Կի Մունին ուղղված նամակի մեջ նշվում է , որ ծայրահեղականների ենթակայության ներքո է անցել Մասուլ քաղաքի համալսարաններից մեկում պահվող շուրջ 40 կգ ուրան:

«Ահաբեկչական խմբավորումները միջուկային հումք են գողացել այն տարածքներից, որոնք դուրս են եկել իշխանությունների վերահսկողությունից»,- նշվում է նամակի մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում