Բրիտանացի նախարարը կողմ է արտահայտվել TANAP և TAP ծրագրերին

Բրիտանացի նախարարը կողմ է արտահայտվել TANAP և TAP ծրագրերին

Մեծ Բրիտանիան աջակցում է Տրանսկասպյան գազամուղ, TANAP և TAP-ի ծրագրերի իրականացմանը: TANAP և TAP ծրագրերի առաջատարը Ադրբեջանն է: ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան աջակցում եմ նրան այդ հարցում:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին Բաքվում հայատարարել է Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Մայքլ Ֆելլոնը:

Ֆելլոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է նաև Տրանսկասպյան ծրագրի շուտափույթ իրականացումը: Նա փաստել է, որ Ադրբեջանը մեծ շահույթ կստանա Տրանսկասպյան գազամուղի գործարկումից՝ որպես տրանզիտ երկիր:

Անդրադառնալով Ռուսաստանի՝ Տրանսկասպյան նախագծի դեմ արտահայտվելուն, Ֆելլոնը նշել է, որ ուկրաիանական ճգնաժամի հետ կապված Մոսկվայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառվում և պաշտոնական Մոսկվային հստակ հասկացնել են տվել, որ պետք է հարևան երկրների հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում