Ուժային գործողության ընթացքում զոհվել Է 478 քաղաքացիական անձ. Ուկրաինայի ԱՆ
10/07/2014 16:59
Նմանատիպ
Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրականացվող ուժային գործողության ընթացքում զոհվել Է 478 քաղաքացիական անձ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Վասիլի Լազորիշինեցը:
«Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները, ցավոք, ավելի մեծ են զինվորականների կորուստներից: Ուկրաինայի արեւելքում գործողության անցկացման գոտու քաղաքացիական բնակչության թվից զոհվել Է 478 մարդ, ներառյալ 30 կին եւ յոթ երեխա: Դրա հետ մեկտեղ, վիրավորվել Է 1392 մարդ, ներառյալ 104 կին եւ 14 երեխա»,- հայտնել Է նա:
Այսօրվա դրությամբ 279 մարդ ստացիոնար բուժում Է ստանում բժշկական հաստատություններում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում