Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները տագնապ են հայտարարել

Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները տագնապ են հայտարարել

Ադրբեջանի մի խումբ ոչ կառավարական կազմակերպություններ քննարկել են երկրում իրենց գործունեության սահմանափակման հարցը և որոշել ստեղծել «Ոչ կառավարական կազմակերպությունների տագնապի ցանց»: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ոչ կառավարական կազմակերպությունների տագնապի ցանցը» մտահոգված է այն բանով, որ օրենքի մեջ արված փոփոխությունները գործնականում լուրջ սահմանափակումներ կստեղծեն ոչ կառավարական կազմակերպությունների գործունեւության համար: Մասնավորապես, խնդիրներ են ծագում կազմակերպությունների կրկնական գրանցման, դրամաշնորհների գրանցման, բանկային հաշիվների սառեցման, ղեկավարների ֆիզիկական հաշիվների կալանքի և այլ գործառույթների հետ:

Ցանցը հայտնում է, որ այսօրվա դրությամբ’ արդեն պատժամիջոցներ են կիրառվել Ադրբեջանի 20-ից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ, ինչի պատճառով դադարեցվել են նախագծերի իրագործման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում