Անջելինա Ջոլին դատի է տվել The Daily Mail-ին

Անջելինա Ջոլին դատի է տվել The Daily Mail-ին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին դատի է տվել բրիտանական The Daily Mail թերթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման քայլի պատճառը Ջոլիի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումն է, որը, ինչպես նշվում է, 1990-ականների տեսանյութ է, երբ դերասանուհին տառապում էր հերոինի կախվածությունից:

Թերթը տեսանյութը վերցրել է National Enquirer տաբլոիդից: 16 րոպե տևողությամբ տեսանյութում Ջոլին հեռախոսազրույց է ունենում իր հոր հետ մոր և եղբոր մասին: Տարածված լուրերի համաձայն՝ տեսանյութի հեղինակը համարվում է թմրանյութերի վաճառքով զբաղվող Ֆրենկլին Մեյերը:

Ջոլին մշտապես բավական բաց արտահայտվել է թմրանյութերի հետ կապված իր անցյալի մասին, սակայն տեսանյութի հրապարակումը համարել է անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում