Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը

Թուրքիայի խոշոր ընդդիմադիր ուժերի ներկայացրած նախագահի միասնական թեկնածուն’ Էքմելեդդին Իհսանօղլուն, մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը: Ստամբուլում նա լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես է եկել հրապարակային ելույթով: Ընթացքում մեծ էկրանով ներկաներին ցուցադրվել է մի տեսագրություն, որտեղ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովեստի խոսքեր են շռայլում Իհսանօղլուի հասցեին:

Բազմաթիվ լրատվամիջոցներ Իհսանօղլուի ելույթից հետո նրան նմանեցրել են Էրդողանին: Օրինակ’ «ուլուսալ քանալ» լրատվական կայքը գրում է, որ ամբիոնին մոտեցած Իհսանօղլուն իր ելույթը սկսել է աղոթքով ու ելույթի ողջ ընթացքում մեծ տեղ հատկացրել կրոնական շեշտադրումներին:

«Կարծես թե ամբիոնի մոտ Թայիփ Էրդողանն էր»:

Ըննդիմության թեկնածուն անդրադարձել է նաև քրդական ու հայկական հարցերի կարգավորման թեմային: Քրդականի վերաբերյալ առարկություն չի ունեցել այն մասով, որ Անկարան բանակցություններ է վարում քրդերի զինված պայքարը դադարեցնելու ուղղությամբ:

«Զենքերը թող վայր դրվեն և պահպանվի դրոշի միասնությունը»,- ասել է նա:

Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Իհսանօղլուն բավարար չի համարել Էրդողանի’ ներողամտություն հայցող ցավակցական ուղերձը: Ըստ Իհսանօղլուի’ հարկավեր է ավելի առաջընթաց քայլեր կատարել’ չհստակեցնելով, սակայն, թե ստույգ ինչպիսի քայլեր նկատի ունի:

Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում