Փարիզում հայ զինվորականները մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին

Փարիզում հայ զինվորականները մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին

Ֆրանսիայի մայրաքաղաքում ի պատիվ ազգային տոնի’ Բաստիլի գրավմանը անցկացված զորահանդեսին մասնակցել են նաեւ հայ զինվորականներն ու քայլերթի ժամանակ ծածանել հայկական դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է հայ զինվորականների լուսանկարը հետեւյալ գրառմամբ. «Հայկական դրոշը’ Շանզ էլիզեում, հուլիսի 14-ի զորահանդեսի ժամանակ»:

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում զորահանդեսին մասնակցել է մի քանի հազար մարդ, ինչպես նաեւ 54 ինքնաթիռ, 36 ուղղաթիռ, 285 ցամաքային փոխադրամիջոց եւ ավելի քան 200 նժույգ:

Երկրի իշխանությունները որոշում են ընդունել 2014 թվականի հանդիսավոր ստուգատեսը առաջինը դարձնել Առաջին աշխարհամարտի սկսվելու 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շարքում: Այդ կապակցությամբ Ելիսեյան դաշտերում առաջինն անցել են այն երկրների դրոշակակիրները, որոնք մասնակցել են 1914-1918 թվականների պատերազմին: Նրանց ուղեկցում Էին երկու խումբ զինվորականներ՝ ֆրանսիական բանակի 1914 թվականի նմուշի համազգեստով ու հանդերձանքով:

Զորահանդեսն ընդունում Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա, ավանդույթի համաձայն՝ ժամանել Է Հաղթանակի կամարի մոտ, որտեղից սկսվում Է զինվորական դեֆիլեն, եւ այնտեղից հեծելազորայինների ուղեկցությամբ ուղեւորվել Է շարք կանգնած ստորաբաժանումների տողանցման: Դրանից հետո պետության ղեկավարը տեղ Է զբաղեցրել Համաձայնության հրապարակի ամբիոնում՝ Փարիզ հրավիրված արտասահմանյան շուրջ 80 երկրների ներկայացուցիչների հետ միասին, երկրներ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են առաջին աշխարհամարտին: Այդ երկրները հիմնականում ներկայացված են պաշտպանության նախարարներով:

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը նշվում Է հուլիսի 14-ին: 1789 թվականի այդ օրը գրավվել Է Բաստիլ բանտ-ամրոցը: Այդ օրը համարվում Է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը:

 

Լուսանկարը’ Հովհաննես Վիրաբյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում