Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր.Yerkir.am (տեսանյութ)

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր.Yerkir.am (տեսանյութ)

ԼՂՀ ՊԲ-ից Yerkir.am-ին տրամադրեցին բացառիկ կադրեր, որ նկարահանել են հենց դիվերսանտներն իրենք իրենց, ու որտեղ նրանք երեւում են իրենց զենքերով, ու տեսագրում են իրենց զրույցը: Կադրում, բացի մորթված հորթի կտորներից, ջերմուկի շշից, որ դիվերսանտների խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել, հստակ երեւում են նաեւ դիվերսնատներից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր: Իսկ խոսակցության թեման, թերեւս, սեփական արարքների մասին գլուխ գովալով պատմելն է, ու հպարտանալը, թե գողությունն ադրբեջանցիների պապենական մասնագիտությունն է… Ստորեւ բերում ենք նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատվածի թարգմանությունը’ մնացած խոսակցությունները ադրբեջանցիների նույնաբնույթ ու նույնաբովանդակ զրույցներ են:

(-Այն բանը վերցրու այնտեղից’ դանակը, Հասա’ն, դանակը: Սովածության պատճառով ուժասպառ էինք եղելեւ եկել ենք այստեղ, տեսել ենք, որ ճանապարհի կողքին մի հատ հորթ կա, մորթել ենք այդ հորթը, խորոված ենք անում:

Տեսե’ք միսը’ հորթի բուդը, որը ջրի մեջ է, իսկ մնացած մսից խորոված ենք անում. Փոքրիկ մանղալ, Իստիսու Ջերմուկ ջուր’ իրականում օղի է մեջը: Անասնապահների ֆերմայից ենք վերցրել , շշի վրա գրված է ջերմուկ, բայց իրականում օղի էր. Վերցրեցինք: Կամաց-կամաց ուտում ենք. Սակայն որոշ զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են’ կգնանք էնտեղ սովամահ կլինենք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և ներկայացված տեսանյութում.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում