Ալիևը տիպիկ բռնապետ-նախագահ է, ով ժառանգել է հոր իշխանությունը. իտալական պարբերականի անդրադարձը.Tert.am

Ալիևը տիպիկ բռնապետ-նախագահ է, ով ժառանգել է հոր իշխանությունը. իտալական պարբերականի անդրադարձը.Tert.am

Իտալական Il Fatto Quotidiano պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին Իտալիա։ Tert.am-ը ներկայացնում է հոդվածը թարգմանաբար։

«Վաղը, Ղազախստան ուղևորությունից հետո, վարչապետը կընդունի Ադրբեջանի նախագահին, երկիր, որտեղ լրագրողներ ու ընդդիմադիրներ են ձերբակալվել:

Օրակարգում է Տրանս Ադրիատիկ Գազատարը TAP, որը առաջիկա տարիներին Հունաստանով և Ալբանիայով Կասպից ծովի գազը կտանի Իտալիա: Մյուս կողմից, սա հնարավորություն է հաստատել հարաբերություններ մի երկրի հետ, որտեղ քաղաքացիական իրավունքները ոտնահարվում են, որտեղ ընդդիմության անդամներն ու լրագրողները դեռ բանտարկված են: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Իտալիա և վաղը նա կհանդիպի վարչապետ Ռենզիին, Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, Սենատի նախագահ և Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոյին: 800 կմ խողովակաշարի կառուցման ժամկետը կլինի Ադրբեջանի առաջնորդի և վարչապետի հանդիպումների հիմնական քննարկման թեման, որից 45–ն անցնում է Իտալիայով:

Ոչ միայն գազ: Բայց այս պահին Իտալիան այս նախկին սովետական հանրապետության լավագույն բիզնես գործընկերն է, որի հետ առևտրային ծավալը կազմում է 7 մլրդ եվրո: Խողովակաշարի կառուցումը կավարտվի 2019-ին և կիրականացնի տարեկան մինչև 20 միլիոն խորանարդ մետր գազի տեղափոխում Շահ Դենիզից Լեչչե շրջանի Մելենդուրնյո:

Ինչևէ, մնում է մի երկրի հետ հարաբերություններ ունենալու հարցը, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքները և որտեղ շատ ընդդիմադիրներ բանտարկված են: Անար Մամադլին’ընտրությունների մոնիտորինգի ղեկավարը, և ընդդիմադիր շարժման ղեկավար Իլգար Մամադովը դատապարտվել են 7 տարի ազատազրկման: Եվ դա դեռ ամենը չէ’վերջին տարիներին իրենց հետազոտությունների պատճառով երկու լրագրող’ Էլմար Հուսեյնովը և Ռաֆիգ Տագին սպանվել են, իսկ երրորդը մահացել է բանտում:

Ալիևը տիպիկ բռնապետ-նախագահ է. առաջին անգամ ընտրվել է 2003, ժառանգելով իր հոր’ Հեյդարի իշխանությունը, հետագայում վերընտրվել է 2 անգամ Բուլղարական տոկոսներով, վերջին ընտրությունների ժամանակ’2012–ին նա հաղթեց ձայների 85 տոկոսով: Առաջնորդ, ով շատ կգնահատվեր Բեռլուսկոնիի կողմից, ով սիրում էր Արևելյան Եվրոպայի այս բռնապետ-նախագահներին: «Ես նախանձում եմ, որովհետեւ Դուք ընտրվել եք տոկոսային հարաբերությամբ ավելի բարձր տոկոսով, քան ես: Սա ցույց է տալիս, որ Դուք ավելի սիրված եք Ձեր ժողովրդի կողմից» Բեռլուսկոնին ասել է Բուլղարիայի վարչապետին Սոֆիայում 2009թ. պաշտոնական այցի ժամանակ: Եվ ոմանք կհիշեն նաև Չեխիայի նախկին նախագահ Տոպոլեկին, որին մի շարք կանանց հետ մերկ որսացել էին Բեռլուսկոնիի Վիլլա Չերտոզայում: Էլ չենք խոսում Պուտինի հետ հարաբերությունների մասին: Բայց եթե նախկին Կավալիերեն էր խիստ հարձակման ենթարկվել մամուլի և ընդդիմության կողմից, Ռենզին լռում է:

Ընդ որում, Ադրբեջանական իրավիճակը բազմիցս քննադատել է միջազգային կառույցների կողմից: Օրինակ’ համաձայն «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության Ադրբեջանը 180 երկրներից160-րդն է, որը սահմանափակում է մամուլի ազատությունը, և 167-ից 139-րդը ժողովրդավարության տեսանկյունից, 175–ից 127-րդը կոռուպցիայի տեսանկյունից: 2013 թվականի տվյալներով Ադրբեջանի բանտերում 142 քաղբանտարկյալներ են պահվում: Ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի դեմ հալածանքները:

Ինչևէ, թվում է՝ սրանցից ոչ մեկը չի անհանգստացնում Իտալիայի կառավարությանը, որը շարունակում է ամրապնդել տնտեսական հարաբերությունները նախկին սովետական հանրապետությունների հետ: Սա հաստատում է Ռենզիի վերջին այցելությունը Ղազախստան, որտեղ նա հանդիպեց հայտնի նախագահ Նազարբաևին, ով գլխավորում էր Հռոմի խորագրերը այն բանի համար, որ ձերբակալեց իր այլախոհ Աբլյազովի կնոջը: 2013 մայիսի այս գործողությունը լրջորեն անհանգստացրել է ներքին գործերի նախարար Ալֆանոյին և նախկին վարչապետ Էնրիկո Լետտայի ողջ կառավարությանը»:

Ջանլուկա Ռեսելլի

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում