Արցախում ուրիշ է. Երևանից մեզ թվում է թե կռիվն այնտեղ է, բայց այնտեղ խաղաղ է. Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար

Արցախում ուրիշ է. Երևանից մեզ թվում է թե կռիվն այնտեղ է, բայց այնտեղ խաղաղ է. Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախում ուրիշ է։ Երևանից մեզ թվում է թե կռիվն այնտեղ է, բայց այնտեղ խաղաղ է։ Նկատի ունեմ՝ մարդիկ խաղաղ են մեկը մյուսի հետ և իրենք իրենց հետ։ Գիտեն, որ սահմանի այն կողմում թշնամին է, գիտեն, որ վտանգը միշտ կա, բայց խաղաղ են, վստահ ու ուժեղ։ Մեկը մյուսին չեն կծում, չեն թշնամանում։ Թշնամու կողմից ցանկացած ակտիվություն նրանց ավելի է միավորում, ոչ թե պառակտում։
Իսկ մենք… մենք վիճում ենք, կասկած, չարություն ու խուճապ սերմանում ֆեյսբուքներով ու թվիթթերներով: Սահմանային լարվածությունը մեզ միավորելու փոխարեն կարծես պառակտում է, չնայած որ մենք դրա իրավունքը չունենք։
Մինչդեռ սահմանի վրա բոլորը գիտեն իրենց տեղն ու իրենց անելիքը՝ սկսած բնակիչներից, վերջացրած հենակետում կանգնած զինվորներով ու սպաներով։
Ինչքան բան կա այս մարդկանցից սովորելու…
Այս մարդկանց տեսնելով՝ հասկանում ես, որ հաղթանակը նրանց համար ոչ թե բառ է, այլ ապրելակերպ։ Ու եթե պետք լինի՝ նորից են հաղթելու։ Ավելի ճիշտ հաղթելու ԵՆՔ, որովհետև այս մարդիկ՝ Արցախի ու Հայաստանի սահմանները պահող զինվորներն ու բնակիչները մեզ ստիպելու են հաղթել ՄԻԱՍԻՆ։ Այդ թվում նրանց, ովքեր անգամ մի թեթև կասկած ունեն այդ հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում