Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը խնդիր է Արևմուտքի համար. Շվեդիայի արտգործնախարար

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը խնդիր է Արևմուտքի համար. Շվեդիայի արտգործնախարար

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը Վաշինգտոնում սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի իշխանությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Բիլդտը կասկած է հայտնել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում ավտորիտար ռեժիմի պատճառով Ադրբեջանի իշխանությունների ձգտումների ազնվության հար ցում:

«Ադրբեջանն առանձնահատուկ պատմություն է: Նրանք նստած են նավթի վրա եւ ավտորիտար քաղաքական զարգացում են իրագործում, ինչը մեզ համար խնդիր կառաջացնի», -ասել է նա’ անցյալ շաբաթ Վաշինգտոնում Վերլուծական խորհրդում ունեցած ելույթում:

Բիլդտը նշել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն այժմ ավելի լուրջ մարտահրավերների է բախվում, քան 2008 թվականին դրա հաստատման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում