Եվրախորհրդարանն ընդունել Է Ուկրաինային նվիրված բանաձեւ, որում դատապարտում Է Ռուսաստանի գործողությունները

Եվրախորհրդարանն ընդունել Է Ուկրաինային նվիրված բանաձեւ, որում դատապարտում Է Ռուսաստանի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հուլիսի 17-ի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ընդունել Է Ուկրաինային նվիրված բանաձեւ, որում աջակցություն Է հայտնվում Կիեւի կառավարությանը եւ դատարարտվում են Ռուսաստանի գործողությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

Փաստաթղթի հեղինակները ողջունում են վերջերս Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի մնացած մասի ստորագրումը: Պատգամավորները նաեւ ողջունել են այս փաստաթղթի ժամանակավոր իրագործումն անհապաղ սկսելու Բրյուսելի որոշումը եւ դրա շուտափույթ վավերացման կոչ են արել:

Եվրախորհրդարանը պաշտպանել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանը՝ որպես «իրադրության ապաԷսկալացման եւ խաղաղության հաստատման հիմնական շանս»: Խորհրդարանը «պաշտպանում Է նախագահի վճռական գործողություններն Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման ուղղությամբ»:

Միեւնույն ժամանակ Եվրախորհրդարանը հայտարարում Է, որ Ռուսաստանը մասնակցում Է ռազմական գործողություններին եւ ռազմական մատակարարումներին, կոչ Է անում նրան՝ կատարել միջազգային պարտավորությունները, իրապես աջակցել խաղաղ բանակցություններին եւ իր ազդեցությունն օգտագործել բռնության բոլոր դրսեւորումներին վերջ դնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում