Քարվաճառում սպանված ադրբեջանցին զինվորական համազգեստով լուսանկարներ ունի սոցցանցերում. լուսանկարներ

Քարվաճառում սպանված ադրբեջանցին զինվորական համազգեստով լուսանկարներ ունի սոցցանցերում. լուսանկարներ

Razminfo.am-ը գրել է.

Հուլիսի 12-ին Պաշտպանության բանակը հայտնեց, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Քարվաճառ ներթափանցած զինված ադրբեջանցիների խմբի անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Նրա սոցցանցային էջի հրապարակումների բովանդակությունից, լուսանկարներից ու անձնական տվյալներից ելնելով՝ չենք կարող բացառել այն վարկածը, որ վերջինս զինվորական էր կամ առնչություն ուներ ռազմական ոլորտի հետ։

ՊԲ-ն հրապարակել էր լուսանկար, որտեղ բավականին աղոտ երևում էր սպանված ադրբեջանցու դեմքը։ Ադրբեջանական աղբյուրները տեղեկացրին, որ սպանվածը Հասան Հասանովն է։ Նա ավելի հստակ երևում էր երևում էր Yerkir.am-ի տարածած տեսագրության մեջ։ Նկատենք՝ նրա մասին որոշակի տեղեկություններ կարելի է քաղել վերջինիս սոցցանցային էջից։ Ֆեյսբուքում Հասան Հասանով անունով գրանցված օգտատերը, որի ծննդյան վայրը, ինչպես և սպանվածինը, նշված է Ջաբրայիլը, հիշատակվում է, թե նա սովորել է Ադրբեջանի Ջամշուդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում, ինչպես և ռազմական ակադեմիայում։

Բացի այդ, մի քանի լուսանկարներում Հասանովը ռազմական համազգեստով է։ Էջում մեծ թիվ են կազմում ռազմական բովանդակության լուսանկարները, լրատվականների նյութերը, նաև «Ղարաբաղը հետ բերելու» կոչերով պաստառներ և նյութեր։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ադրբեջանական կողմն արձագանքել էր՝ ներկայացնելով Հասան Հասանովի եղբոր՝ ոմն Նայիլ Հասանովի հետ հարցազրույց, որը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական մասնաճյուղին և Գերիների, պատանդների ու անհետ կորածների հանձնաժողով՝ վկայելով, որ մամուլի հրապարակումներից են տեղեկացել Հասանովի մահվան մասին։


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում