Վրաստանի կառավարության ներսում փոփոխություններ կլինեն

Վրաստանի կառավարության ներսում փոփոխություններ կլինեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գնահատմամբ, նախարարները, ովքեր հրաժեշտ կտան կառավարությանը, այնքան արդյունավետ չեն եղել, որքան կաբինետի մնացած անդամները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Apsny.ge կայքը, Գարիբաշվիլին տեղեկացրել է «Քաղաքականության ժամը» հաղորդման ժամանակ:

«Ես վաղուց էի մտածում այդ որոշման շուրջ և ընդունեցի վերջին երկու օրվա ընթացքում: Մինչ այդ ակտիվորեն հետևում էի նախարարներին, թե ինչպիսի արդյունավետությամբ էին նրանք աշխատում: Նրանք միանգամայն ազատ էին, որպեսզի կառավարեին  և օգտագործեին իրենց ներուժը: Այն նախարարներն, ովքեր չեն մնա կաբինետի մեջ, նույնքան էֆեկտիվ չեն, որքան կառավարության մնացած անդամները, ուստի ես որոշեցի նրանց փոխարինել ավելի լավերով:Կառավարություն նման է կենդանի օրգանիզմի: Մենք իրավունք չունենք նույնիսկ մեկ րոպե հանգստանան: Այդ իսկ պատճառով էլ ես վճռեցի որոշ նախարարներին փոխարինել ավելի մոտիվացված և էներգիայով լեցուն մարդկանցով», – հայտարարել է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում