Էրդողանի և Օբամայի հակասությունները խորացել են
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարեց, որ դադարել է Բարաք Օբամայի հետ անձամբ շփվել հեռախոսով: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
«Նախկինում ես անձամբ էի զանգում Օբամային: Իսկ ներկայումս շփվում են մեր արտաքին գործերի նախարարները, քանի որ ես Սիրիայի հարցում այդպես էլ ցանկալի արդյունքներ չստացա: Ես արդարություն էի ակնկալում և չէի կարող պատկարացնել այսպիսի դրսևորում նրանցից, ովքեր համարվում են արդարության ջատագովները»,- հայտարարել է վարչապետը:
Անակարայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը դրսևորվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում, ինչի վրա, որ հույսը դրել էր թուրքական առաջնորդը:
Էրդողանի և Վաշինգտոնի միջև տարաձայնություններ կան նաև Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Թուրք առաջնորդը դա համարում է ահաբեկչական ակտ և ցեղասպանոթւյունը և քննադատում է ԱՄՆ-ին Իսրայելին պաշտպանելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում